Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Բերձորի ազատագրումը

am
bercori-azatagroume

  1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը, այժմ՝ Բերձոր: Արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհն ու ճեղքվեց Արցախի շրջափակման օղակը: Շուշիի հաղթանակից հետո հայկական կողմի ռազմական մյուս մեծ հաջողությունը Լաչինի ազատագրումն էր: 

 Շուշիի ազատագրումով և հակառակորդի մյուս կրակակետերի լռեցումով Ստեփանակերտը և հարևան բնակավայրերը շունչ առան։ Երկու օրում թշնամու դիմադրությունը կոտրվեց։ Շուշիի ազատագրումից հետո ռազմական գործողություններն ընդունեցին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանային պատերազմի բնույթ, իսկ ԼՂՀ անկախությունը դարձավ անշրջելի։ Շուշիի ռազմական գործողությունը մարտական լուրջ մկրտություն էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի համար։ Այն իր արժանի տեղը գտավ հայ ռազմական արվեստի պատմության մեջ։

 Արցախի հինավուրց մայրաքաղաքի ազատագրումն ամրապնդեց հայ ժողովրդի հավատը հաղթանակի հանդեպ, բարոյահոգեբանական հարված հասցրեց թշնամուն, որն այդպես էլ չկարողացավ ազատվել պարտվողի հոգեբանությունից։ Շուշիի փայլուն հաղթանակը հնարավոր եղավ հայ մարտիկների անձնազոհ սխրանքների ու ոգու արիության շնորհիվ։

 Պատերազմի հաղթական ավարտը արդեն մոտ էր։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առջև խնդիր դրվեց մի քանի օրվա ընթացքում բացել կենսական հույժ կարևորություն ունեցող Շուշի-Լաչին-Գորիս ճանապարհը։ 

 Հայ ազատամարտիկները մայիսի 15-ին ազատագրեցին Լիսագորը, իսկ մայիսի 17-ին՝ Բերդաձորի ենթաշրջանը։ Հետապնդելով խուճապահար հակառակորդին՝արցախյան ուժերը մայիսի 18-ին մտան Բերձոր (Լաչին)։ Դրանով իսկ ճեղքվեց շրջափակման օղակը, և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի Հանրապետությանը։ Լաչինի հումանիտար միջանցքով սկսվեց Արցախին սննդամթերքի, վառելանյութի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների առաքումը։

  Բացվեց «կյանքի ճանապարհը», և Արցախը հավերժ կապվեց մայր հայրենիքին։ Այս հաղթանակները խթանեցին ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման գործընթացին։ Բերձորը (Լաչին) ազատագրվեց 1992-ի մայիսի 18-ին: 1993-ի դեկտեմբերի 2-ին քաղաքը բնակեցվեց Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ