Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Բերձորում բացվեց ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարը (տեսանյութ)

am
bercoroum-bacvec-eph-100-amyaki-pouraki-housaqare-tesanyout

Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայ ժողովրդի կյանքում հարյուր տարի առաջ տեղի ունեցած պատմական կարևոր իրադարձությանը՝ ԵՊՀ-ի հիմնադրմանը, նվիրված պուրակը համալսարանականների կողմից հիմնադրվել է այս տարվա ապրիլին: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ լրատվության բաժնից

Համալսարանականների կողմից ծառատունկն արդեն կայացած ավանդույթ է, որը սկիզբ է դրել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Հենց նրա աջակցությամբ և շնորհիվ համալսարանականներն արցախյան այդ տարածաշրջանում արդեն տասը հազար ծառ են տնկել:

ԵՊՀ 100-ամյակի պուրակի հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը:

«Հուսով եմ՝ համալսարանականներն իրենց բարի գործերով մշտական ներկայություն կունենան այս տարածաշրջանում: Ծառատունկի բարի ավանդույթը կշարունակվի այնքան, ինչքան ԵՊՀ-ում կլինեն ուսանողներ: Եվ քանի որ պուրակը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, հուսանք, որ մեր համալսարանը կլինի նույնքան հզոր և երկարակյաց, որքան ընկուզենին հայոց հողում»,- հուշաքարի բացման արարողության ժամանակ ասաց Գեղամ Գևորգյանը:
Համալսարանականները խորհրդանշական ծառեր տնկեցին ԵՊՀ 100-ամյակի պուրակում, որը Լևոն-Զավեն Սյուրմելյանի հայտնի բանաստեղծության տողերով օրհնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ