Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ծառուկյանը որոշել է՝ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում կառաջադրվի Վահե Էնֆիաջյանը, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղարը կլինի Արման Աբովյանը

am
bhk-xmbakcoutyan-qartouxari-partakanoutyounnern-irakanacnelou-e-arman-abovyane-iveta-tonoyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Նիստը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այս մասին տեղեկացնում է «Ծառուկյան» դաշինիքի պատգամավոր Իվետա Տոնոյանը, նշելով.

«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Տոնոյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

Նիստի ավարտին Գագիկ Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ