Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

«Ռոսիա» կինոթատրոնը՝ խորհրդային ​​մոդեռնիզմի ամենատպավորիչ շենքերի ցանկում

am en ru
bivsiy-kinoteatr-rossia-vklucen-v-spisok-jemcujin-sovetskogo-modernizma

Ռուսական RBC լրատվամիջոցը կազմել է խորհրդային ​​մոդեռնիզմի 10 առավել տպավորիչ շենքերի ցուցակը:

Ցուցակում ներառվել է նաև Երևանում գտնվող խորհրդային ժամանակահատվածում  կառուցված «Ռոսիա» կինոթատրոնը:

«1980-ականներին կինոթատրոնը ամենաընդարձակն էր Հայաստանում: Այստեղ կային  ցուցասրահներ, պարահրապարակներ և սրճարան: Կինոթատրոնի երկու շենքերի հանգույցում ճարտարապետները թափանցիկ առաստաղ են ստեղծել, որի միջոցով հանդիսատեսը երեկոյան կինոդիտումից հետո կարող էր հիանալ աստղային երկնքով», - ասվում է լրատվամիջոցի հրապարակման մեջ:

Նշվում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո «Ռոսիա» կինոթատրոնը անուշադրության մատնվեց:  90-ականներին կինոթատրոնի տարածքում առևտրի խանութներ հայտնվեցին, այնուհետև դրանք ցանկացան քանդել: 2010-ականների սկզբին շենքի մի մասը վերակառուցվեց՝  վերածվելով  առևտրի կենտրոնի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ