Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Բոլթոնի հեռանալուց հետո աշխարհն ազատ շունչ քաշեց. Զարիֆ

am
boltoni-heranalouc-heto-asxarhn-azat-sounc-qasec-zarif

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ աշխարհն ազատ շունչ է քաշել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդատու Ջոն Բոլթոնի հեռանալով:

«Մինչ աշխարհը, բացառությամբ 2-3 խուճապահար խմբերի, ազատ շունչ քաշեց B խմբի աջակցի պաշտոնանկությամբ պայմանավորված, (ԱՄՆ պետքարտուղար Մայք) Պոմպեոն և (ԱՄՆ ֆինանսների նախարար Ստիվան) Մնուչինը հայտարարեցին Իրանի հանդեպ  տնտեսական ահաբեկչության հետագա սրման մասին », - Twitter- ի իր միկրոբլոգում գրել է նախարարը:

«B խումբ» Զարիֆը կոչել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգ արքայազն Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանի «միությունը»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ