Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Բոլթոնի պաշտոնին առնվազն 10 թեկնածու է հավակնում. CNN

am en ru
boltoni-pastonin-arnvazn-10-teknacou-e-havaknoum-cnn

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո առնվազն 10 մարդ է հավակնում նրա պաշտոնին: Այս մասին գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ թեկանծուների ցուցակում առաջատար դիրք է զբաղեցնում Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը, ով, ըստ նախնական տեղեկությունների, անձամբ է շահագրգռված այս պաշտոնի սնաձնելու հարցում: Միևնույն ժամանակ Հուքը Սպիտակ տանը հեղինակություն է վայելում:

Հուքի մրցակիցներից է համարվում ԱՄՆ ԶՈւ պաշտոնաթող գեներալ Ռիքի Վոդելը: Վերջինս նախկինում զբաղեցրել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնականի տեղակալ պաշտոնը: CNN-ը լավագույն եռյակում ներառել է նաև  ԿԺԴՀ-ի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Բիգենի թեկնածությունը:

Պաշտոնին հավակնում են նաև Նիդեռլանդներում ԱՄՆ դեսպանը, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Պենսի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը և այլն:

 

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հրաժեշտ էր տվել պաշտոնին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ