Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Բրազիլիան նվաճեց Copa America-ն

brazilian-nvajec-copa-america-n

Ամերիկայի գավաթի հերթական խաղարկությունն այլևս պատմություն է:

Copa America-ի հաղթող ճանաչվեց Բրազիլիայի հավաքականը։ Եզրափակչում բրազիլացիները մրցում էին Պերուի հավաքականի հետ, որն այս խաղարկության գլխավոր բացահայտումն էր։

 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով`

 

Բրազիլիա - 1. Ալիսոն 13. Դանի Ալվես 12. Ալեքս Սանդրո 4. Մարկինյոս 2. Տիագո Սիլվա 11. Ֆիլիպե Կոուտինյու 5. Կազեմիրո 8. Արտուր Ռամոս 9. Գաբրիել Ժեզուս 19. Էվերտոն 20. Ռոբերտո Ֆիրմինո։

 

Պերու - 1. Պեդրո Գալյեսե 2. Լուիս Աբրամ 17. Լուիս Ադվինկուլա 15. Կարլոս Սամբրանո 6. Միգել Տրաուկո 19. Յոսիմար Յոտուն 18. Անդրե Կարիլյո 20. Էդիսոն Ֆլորես 8. Կրիստիան Կուևա 13. Ռենատո Տապիա 9. Խոսե Գերերո։

 

Հետաքրքիր ու լարված խաղում հաշիվը բացվեց 15-րդ րեպեում, երբ գոլի հեղինակ դարձավ Էվերթոնը: Առաջին խաղակեսի նախավերջի րոպեին Պաբլո Գերերոն 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1: Սակայն շատ չանցած՝ բրազիլացիները կրկին առաջ անցան հաշվի մեջ և գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը։

Խաղի 70-րդ րոպեին դաշտի տերերի հարձակվողը ստացավ երկրորդ դեղին քարտը։ 10 հոգով մնացած թիմը կարողացավ վերջնամասում՝ 88-րդ րոպեին, Ռիչարլիսոնի շնորհիվ խփել երրորդ գոլը։

 

Արդյունքում Բրազիլիան պատմության մեջ 5-րդ անգամ հաղթեց Ամերիկայի գավաթի խաղարկությունում և նվաճեց գավաթը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ