Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

British Airways-ը մեկ շաբաթով դադարեցրել է դեպի Կահիրե չվերթները

am
british-airways-e-mek-sabatov-dadarecrel-e-depi-kahire-cvertnere

British Airways ավիաընկերությունը հուլիսի 20-ին մեկ շաբաթով  դադարեցրել է Լոնդոնից դեպի Կահիրե չվերթները : Այս մասին հաղորդում է BBC- ն:

Նշվում է, որ թռիչքների դադարեցումը իրականացվում է  ամբողջ աշխարհի  օդակայաններում անվտանգության միջոցառումների շարունակական մոնիտորինգի շրջանակներում:

Ավիաընկերությունը իր հաճախորդներին ծանուցագիր է ուղարկել, որ առաջիկա օրերին նախատեսված Կահիրե թռիչքները չեղյալ են հայտարարվում:

Տեղեկացվում է նաև, որ հուլիսի 19-ին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն թարմացրել է Եգիպտոս մեկնող երկրի քաղաքացիների առաջարկությունները:

Գերատեսչությունը զգուշացրել է զբոսաշրջիկներին ավիացիոն օբյեկտներում ահաբեկչական հարձակումների ավելացման ռիսկի մասին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ