Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է

am
brncqamarti-patanineri-ea-hayastani-4-nerkayacoucic-ezrapakcoum-e

Թբիլիսիում շարունակվում է բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունինց տեղեկանում ենք, որ մեր ներկայացուցիչներից չորսը դուրս են եկել եզրափակիչ: 

Ոսկե մեդալի համար կպայքարեն 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 65 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը:

 

46 կգ քաշային Արման Միսկարյանը, 50 կգ քաշային Գոռ Խուդոյանը, 38,5 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 72 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն ու 80 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ