Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը՝ արծաթե մեդալակիր

am es
brncqamartik-ani-hovsepyane-arcate-medalakir

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում ելույթներն ավարտեց 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և դարձավ արծաթե մեդալակիր:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Այսօր ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ