Բրոկոլիով ապուր

am
brokoliov-apour

Բաղադրիչներ

բրոկոլի - 350 գր

ձիթայուղ - 2ճ/գ

կարագ - 2ճ/գ

սոխ - 1 գլուխ

սխտոր - 2 ատամիկ

արգանակ հավի մսի - 400 մլ

սերուցք (յուղայնությունը՝ 10%) - 250մլ

ալյուր - 2 ճ/գ

պանիր պարմեզան - 3 ճ/գ

աղ - ըստ ճաշակի

աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի

Չորահացի համար`

կարագ - 2 ճ/գ

սխտոր - 1 ատամիկ

հաց սպիտակ - 50 գր

 

Պատրաստման եղանակ

Ջեռոցը նախօրոք տաքացնել 200 աստիճան, ձևամանը պատել պերգամենտով և նախապես լվացրած բրոկոլիները դասավորել ձևամանի մեջ: Բրոկոլիի վրա շաղ տալ ձիթայուղ, աղ, սև պղպեղ: Եփել 15-20 րոպե: Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել կտրատած սոխն ու սխտորը, թեթևակի համեմել աղով ու պղպեղով:

Կաթսայի մեջ լցնել հավի արգանակը:

Բրոկոլին հանել ջեռոցից, լցնել բլենդերի մեջ ու հարել: Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ, խառնել:

Առանձին տարայի մեջ խառնել սերուցքն ու ալյուրը և լցնել կաթսայի մեջ, եփել:

Քերել պարմեզան պանիրը, լցնել կաթսայի մեջ, խառնել, համեմել աղով ու պղպեղով և վերցնել կրակի վրայից: Պաքսիմատը պատրաստելու համար անհրաժեշտ է հացը բաժանել  փոքր կտորների, թեթևակի տապակել, ավելացնել սխտոր:

Լրահոս

Նմանատիպ նորություններ