Ցանկացած ընտրություն Արցախի առաջընթացն ապահովելու հնարավորություն է. Բակո Սահակյան

Մեր երկրում բոլոր ընտրություններն Արցախին պատիվ ու փառք են բերել, այս ընտրությունները ևս բացառություն չեն լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընտրություններին մասնակցելուց հետո:
«Ավելի քան համոզված եմ, որ մենք հերթական անգամ իբրև ժողովրդավարության ուղի բռնած երկիր արձանագրելու ենք մեր հերթական հաջողությունը: Ցանկացած ընտրություն մեր երկրի առաջընթացն ապահովելու հնարավորություն է, իսկ ես, բնականաբար, քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար»,- նշեց նախագահը:
Նոր քաղաքապետից ունեցած ակնկալիքների մասին խոսելիս նախագահ Սահակյանը նշեց հետևյալը. «Մայրաքաղաքն այս տարիների ընթացքում ոչ միայն կերպարանափոխվել է, այլև նոր երանգ է ստացել: Կարծում եմ, նոր քաղաքապետն ու նոր վարչակազմը պետք է ունակ լինեն ապահովել զարգացման դինամիկան, ստեղծելու լրացուցիչ անհրաժեշտ պայմաններ քաղաքի զարգացման և շենացման համար: Մենք տարբեր բնույթի բազում խնդիրներ ունենք, ես հնարավորություն եմ ունեցել հետևելու քաղաքապետի թեկնածուների նախընտրական ծրագրերին, կարծես թե նրանք բոլորն էլ հիմնականում պատկերացում ունեն քաղաքի խնդիրների մասին: Կարծում եմ, որ հաղթող թեկնածուն հաշվի կառնի քաղաքի անհրաժեշտ խնդիրները և կիրականացնի համապատասխան աշխատանք»:
Սահակյանը նշեց, որ ուրախացնող է, որ ավագանու թեկնածուները երիտասարդներ են: «Կարծում եմ, որ նախկին կազմի փորձառու աշխատակիցների հետ միասին կստեղծեն պայմաններ ու հնարավորություններ և կկատարեն իրենց պարտականությունները»,- ասաց Սահակյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախում ՏԻՄ ընտրություններ են:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում