Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ցանկացած մենիշխանություն ժամանակի ընթացքում այլասերվում է, եթե կողքին զսպող ուժ չի լինում. սոցիոլոգ

am
cankacac-menisxanoutyoun-jamanaki-entacqoum-aylaservoum-e--ete-koxqin-zspox-ouj-ci-linoum-sociolog

«Քաղաքական դաշտում խառնաշփոթ է ստեղծվել, քանի որ ընդդիմությունը եկել է իշխանության, իշխանությունն էլ դարձել է ընդդիմություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, նկատելով, թե քաղաքական ուժերը հաշտվել են, որ «Իմ քայլը» դառնալու է ԱԺ հիմնական քաղաքական ուժը, մնում է տեսնել, թե ո՞վ կլինի լավագույն ընդդիմադիր կուսակցությունը:

«Բոլորը խոսք են տալիս, որ կլինեն կառուցողական ընդդիմություն, կօգնեն իշխանությանը ճիշտ լուծել խնդիրները: Ցանկացած մենիշխանություն ժամանակի ընթացքում այլասերվում է, որովհետև կողքին զսպող ուժ չի լինում: Դրա համար հեղինակավոր ընդդիմություն ունենալը կարևոր է: Մեզ պետք չէ մեջքը ծռած ընդդիմություն: Երբ նայում ենք երկրորդ, երրորդ տեղերի հավակնորդներին՝ պարզ է, որ այստեղ կապ ունեն դեմքերը, որովհետև շատերը ծրագրերի մեջ չեն խորանալու, նայելու են դեմքերին: Այս տեղերի համար կարող են հավակնել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Մենք»-ը, հնարավոր է՝ նաև «Լուսավոր Հայաստանը» »:

Սոցիոլոգն ասում է՝ իրենց կանխատեսումներով՝ ՀՀ քաղաքացիների 60 տոկոսն էլ , որ գնա ու մասնակցի ընտրություններին՝ լավ կլինի, որովհետև այդ օրն անձրև է գալու, կարող է շատերը տնից դուրս չգան, մեկ էլ տեսար՝ անձրևանոց չունեցան

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը