Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Ցանկանում եմ՝ Հայաստանը սթարթափերի երկիր դառնա. նախագահ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական Le Temps-ին

am es
cankanoum-em-hayastane-startaperi-erkir-darna-naxagah-sargsyani-harcazrouyce-fransiakan-le-temps-in

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նախորդ շաբաթ աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայի Համադաշնությունում, հարցազրույց է տվել ֆրանսիական հեղինակավոր Le Temps պարբերականին:

Հարցազրույցում նախագահը խոսել է Հայաստանի՝ թվային տեխնոլոգիայի ոլորտում ներկայացվածության և նույն ոլորտում մեր երկրի ապագայի մասին:

«Նախկին ֆիզիկոսը, նախկին դեսպանն ու նախկին վարչապետը կարծում է, որ իր երկիրը կարող է թվային տեխնոլոգիաների ոլորտում հաջողության հասնելու մոդել դառնալ: Ժնևի կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրեն Վինսենթ Սուբիլիան ևս ընդունում է կովկասյան այս երկրի ներուժը: «Քաղաքակրթության խաչմերուկում գտնվող Հայաստանն այժմ տեխնոլոգիական ինովացիաների ոլորտում չեմպիոն է: Այդ տեսանկյունից այս շուկան հետաքրքիր հեռանկարներ ունի ժնևյան ձեռնարկատերերի համար»»,- նշում է պարբերականը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ