Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

am
caroukyane-hravirvel-e-harcaqnnoutyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Նրան հարցաքննել են Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով: 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել: Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործով դեռևս կասկածյալներ չկան:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ