Ծառուկյանը շնորհակալ եղավ «Իմ քայլից», իսկ Մարուքյանը՝ դժգոհեց

am
caroukyane-snorhakal-exav-im-qaylic--isk-marouqyane-djgoh

Թե ինչու պետք է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցում առավելությունը տալ ԲՀԿ-ին, «Իմ քայլը» առաջնորդում է հետևյալ տրամաբանությամբ, քանի որ ԲՀԿ-ն առավել մեծ ձայներ ունի խորհրդարանում

Նկատենք, որ ոչ Սահմանադրությունը, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքը նման դրույթը չեն սահմանում, որ ամենաշատ ձայներ ստացած ընդդիմությանը տրվի այդ պաշտոնը:

«Լուսավոր Հայաստանում» դժգոհ են «Իմ քայլի» կայացրած նման որոշումից:

Ըստ ԼՀ անդամ Էդմոն Մարուքյանի, պետք է լիներ ազատ մրցակցություն, ասել է, թե «Իմ քայլը» չպետք է կայացներ նման քաղաքական որոշում ու պատգամավորները պետք է ունենային ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին ազատ ընտրելու իրավունք: Եվ միայն այդ կերպ պետք է որոշվեր, թե ո՞վ կլինի փոխնախագահը:

Ի տարբերություն «ԼՀ»-ի դժգոհությանը, ԲՀԿ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլ»-ին՝ նման քաղաքական որոշման կայացման համար:

.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ