Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց. Արայիկ Հարությունյան

am
cavoum-em--or-aram-simonyann-ayd-orosoume-sout-cendounec-arayik-haroutyounyan

Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և ԵՊՀ-ն ևս մի քանի տարով հետ գցեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին:

«Կարծում եմ, որ ցանկացած ղեկավար, հատկապես մեծ հիմնարկի ղեկավար, ժամանակից շուտ հեռանալիս պետք է խոսի այն հաջողությունների և անհաջողությունների մասին, որոնք ունեցել է, այլ ոչ թե փորձի ուրիշներին ինչ-որ բաներում մեղադրել: Արժանապատիվ հեռանալը շատ լավ բան է, սակայն այս դեպքում ես նման գործելաոճ չտեսա»,- ասաց նախարարը

Վերջինս հավելեց, որ ռեկտորի թեկնածուի մասին դեռևս քննարկումներ չեն ունեցել:

«Ի՞նչ դիմադրություն, ի՞նչ պայքար… Ես ցավում եմ, որ Արամ Սիմոնյանն այդ որոշումը շուտ չընդունեց և ԵՊՀ-ն ևս մի քանի տարով հետ գցեց: Այն հետընթացը, որը կար ԵՊՀ-ում, ակներև է, և կարծում եմ` մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որ հիմա հրաժարական է տվել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը խոսեց նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի հնարավոր փոփոխությունների մասին: Այս առիթով նա ասաց.

«Մենք հարգանքով ենք մոտենում բոլոր այն որոշումներին, որոնք հոգաբարձուների խորհուրդներն ընդունում են: Եթե մենք ցանկանայինք ունենալ այնպիսի հոգաբարձուների խորհուրդ, որը ԵՊՀ-ում եղել է Արամ Սիմոնյանի օրոք, միանշանակ կարող էինք այդպիսի խորհուրդ ձևավորել, որն ամբողջությամբ կենթարկվեր նախարարությանը և պետությանը, բայց դուք տեսել եք, որ մենք այդպիսի բան չենք անում»,- ասաց նախարարը:

Վերջինս հավելեց, որ հոգաբարձուների խորհրդում փոփոխություններ չեն սպասվում, եթե  ինչ-ինչ պատճառներով անդամներն իրենք դիմում չներկայացնեն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ