Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Չբացահայտված Հայաստանը. Մեծ Սարիար (լուսանկարներ)

cbacahaytvac-hayastane-mec-sariar-lousankarner

ՀԱՅ ՁԱՅՆ-ը շարունակում է շարժվել մեր երկրի գողտրիկ  բնակավայերերի բացահայտման արահետով: Այս անգամ հերթը Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքինն է: Համայնքը գտնվում է մարզկենտրոն Գյումրուց 15կմ հեռավորության վրա:

Մեծ Սարիարը հիմնադրվել է 1820թ-ին Արևմտյան Հայաստանի Բասենի, Կարսի, Ալաշկերտի գավառներից ներգաղթած ընտանիքների կողմից: Սկզբում ներգաղթած ընտանիքների թիվը եղել է ընդամենը 11-ը, որոնք հետագայում բազմավել ու շենացրել են գյուղը: Այժմ գյուղում ապրում է  96 ընտանիք` 359 բնակչով: Տեղաբնակները հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում, քանի որ բնակավայրն աշխարհագրորեն գտնվում է մարզի հյուսիս-արևմուտքում, ուստի այստեղ կլիման համեմատաբար սառն է, ձմեռը՝ երակարաշունչ ու տևական: Համայնքում կան էկոտուրիզմի զարգացման  համար լրջագույն նախապայմաններ, իսկ այս պահին գյուղի երիտասարդները զբաղված են համայնքի զբոսաշրջային գրավչություններով՝ գյուղում տուրիստական խմբերի ներհոսք ապահովելու գործով:

Գյուղի տուրիստական բացառիկության մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ը հաջորդիվ կանդրադառնա: Այս պահին համայնքի չբացահայտված հետաքրքրություններից է գյուղի եկեղեցին, որն, ըստ Մեծ Սարիարի հնաբնակների, 1907 թ. կառույց է: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է համայնքի միջոցներովԽորհրդային տարիներին այս վեհաշուք կառույցը, ինչպես և մյուս բոլոր համայնքներում, վերածվել է պահեստի: Իսկ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ մասնակի փլուզումների է ենթարկվել:  30 տարի անց էլ եկեղեցին կանգուն է` մասնակի փլուզումներով: Եկեղեցուն կից կա նաև զանգակատուն, որն  ինչպես և Սուրբ Խաչ եկեղեցին, գրանցված է  ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Ստորև ներկայացնում ենք Մեծ Սարիարի Սուրբ Խաչ եկեղեցու ֆոտոշարքը, որը ֆիքսել է ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսախցիկը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ