Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Չէի կարող շփման մեջ չլինել նախագահների հետ. Արսեն Ջուլֆալակյանը մանդատ ստացավ (տեսանյութ)

cei-karox-spman-mej-clinel-naxagahneri-het-arsen-joulfalakyane-mandat-stacav-tesanyout

Ես միանշանակ կողմ եմ, որ Սպորտի ու երիտասարդության նախարարությունն այս տեսքով չաշխատի, որովհետև հիմա շատ թերություններ կան նախարարության կառուցվածքում՝ թե՛ որակական, թե՛ հաստիքային: Այս մասին պատգամավորական մանդատ ստանալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

«Նախարարությունում հաստիքները շատ ուռճացված են, պետք է կրճատվեն, կառուցվածքը պետք է փոխվի: Բայց ամեն դեպքում ես մնում եմ այն տեսակետին, որ ցանկացած ոլորտ առնձին պետք է մնա, չմիավորվի մյուսի հետ»,- ասաց նա:

Անդրադառնալով իրեն ուղղված մեղադրանքներին, որ նախկին իշխանությունների հետ սերտ հարաբերություններ է ունեցել, Ջուլֆալակյանը նշեց. «Անվանի մարզիկ եմ, ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունն ամբողջ աշխարհով մեկ և չէի կարող շփման մեջ չլինել նախագահների հետ: Դա ինստիտուցիոնալ մոտցում է: Երբ մի գործ ես անում, որը գնահատվում է նախագահի կամ վարչապետի մակարդակով, չես կարող քեզ հեռու պահել, ու սխալ էլ կլինի, որ անձնական հարգանքը բերվի քաղաքականություն: Քաղաքականության մեջ կարող ես դեմ լինել, սակայն անձնական հարաբերություններում երբեք խնդիրներ չենք ունեցել: Բոլոր պաշտոնյաների հետ ջերմ հարաբերություններ են եղել»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ