Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Չեմ կարող գուշակել, թե «Սպայկայի» գործընթացները գյուղացու վրա ինչպես կանդրադառնան (տեսանյութ)

cem-karox-gousakel--te-spaykayi-gorcentacnere-gyouxacou-vra-incpes-kandradarnan-tesanyout

«Կարծում եմ, խնդիր չկա այն բանի հետ կապված, որ արտահանող և ներկրող ընկերությունները կարող են մեկը մյուսի տեղը գրավել»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ հանրավոր է «Սպայկա» ընկերության հետ կատարվող վերջին գործընթացները կապված են նոր «Բեսթ ֆուդ» ընկերության հետ, որը ցանկանում է մեծ շուկա մտնել:

««Բեսթ ֆուդ» ընկերությանը չեմ ճանաչում, տեղեկացել ենք, որ կա նման կառույց, բայց կարծում եմ, մինչ այս, սրանից հետո էլ մեկը մյուսի տեղը գրավելու խնդիր չի լինի: Սրանք ազատ տնտեսական հարբերություններ են, և ցանկացած ընկերություն կարող է ցանկացած պահի շուկա մուտք գործել: Այսինքն, «Սպայկայի» տեղը գրավելու կամ չգրավելու խնդիր չկա: «Սպայկան» Հայաստանի գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ իրավունք ունի և ազատ է մտնել այդտեղ»,- նշեց Գեղամ Գևորգյանը:

Այս կամ այն գործունեության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում խնդիրներից խուսափելու համար Գևորգյանի խոսքով, փորձում են նոր ռազմավարություն իրականացնել. «Մենք պետք է ստեղծենք առնվազն չորս նման լոգիստիկ կենտրոն և առևտրի բորսա, որոնք հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները, ինչը կապահովագրի մեզ նմանատիպ դեպքերից: Միայն «Սպայկան» չէ, պատկերացնո՞ւմ եք, կարող է շուկաները փակվեն, այլ հանգամանքներով պայմանավորված ընկերությունները չուզենան աշխատել... Տնտեսությունը չի կարող կախված լինել մեկ շուկայից կամ մեկ ընկերությունից»:

Գևորգյանը անդրադարձավ նաև այն հարցին, թե «Սպայկա» ընկերության կողմից մթերումներ չիրականացնելու հավանականությունը ինչ անդրադարձ կունենա գյուղացու վրա: Վերջինս մասանվորապես նշեց. ««Սպայկայի» հետ կապված գործընթացը դեռևս որևէ գյուղացու վրա որևէ անդրադարձ չէր կարող ունենալ, իսկ հետոյի համար չեմ կարող գուշակել»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ