Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն Իտալիայում եմ. Մխիթարյանի առաջին ասուլիսը որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ

am es
cem-ouzoum-ayles-angliayi-masin-xosel--orovhete-arden-italiayoum-em-mxitaryani-arajin-asoulise-orpes-romayi-foutbolist

Հենրիխ Մխիթարյանը առաջին անգամ ասուլիս  է տալիս որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ: Armsport.am-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի ավագը, պատասխանելով իտալացի լրագրողների հարցերին, ասաց հետևյալը.

«Ուրախ եմ այստեղ գալուս համար: Մինչ գալս ինձ համար դժվար ժամանակաշրջան էր: Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: Կարող եմ խաղալ հարձակման  բոլոր կողմերում: Չեմ կարծում՝ մեծ տարբերություն կա աջից կամ ձախից խաղալու միջև:

 Ազգային հավաքականների խաղերն արդեն հետևում են, պետք է կենտրոնանանք «Ռոմայի» վրա: Ազգային հավաքականում պետք է աշխատեմ ավարտին հասցնել գրոհները: Ընդհանրապես փորձում եմ լավագույնն անել գոլ խփելու կամ փոխանցում անելու համար, որովհետև դրանք այն բաներն են, որոնցից ես հաճույք եմ ստանում:

«Շախտյորի» խաղերին հետևել եմ ՉԼ-ում: Նրանք շատ հարձակվողական ֆուտբոլ էին խաղում. մեծ թիմերի դեմ չէին վախենում հարձակվել:

«Ռոմայի» երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել Ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ասել եմ, որ հիմա կենտրոնանում եմ «Ռոմայի» խաղերի վրա:

Ես չեմ վախենում քննադատությունից: «Ռոմա» տեղափոխությունս ստացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել գործակալիս հետ, ուղղակի եկել եմ այստեղ՝ օգնելու թիմին հասնելու իր նպատակներին:

Չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն Իտալիայում եմ: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոման» մեծ ակումբ է:

«Արսենալում» անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում: 

Պահեր են լինում, որ VAR համակարգն անհրաժեշտ է, բայց պահեր կան, որ ոչ, դա դանդաղեցնում է ընթացքը ֆուտբոլում: 

Չեմ կարող ասել՝ ինչու «Արսենալը» բաց թողեց ինձ: Դա նաև իմ ցանկությունն էր: «Արսենալի» համար ինձ վարձակալության տալու որոշում կայացնելը հեշտ չէր, բայց «Ռոմայի» ղեկավարության շնորհիվ տրանսֆերների վերջին օրը գործարքը հաջողվեց:

Թուրքիայում ոչ մի խնդիր չունեմ, մենք այնտեղ խաղեր անցկացրել ենք: Հայաստանի համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնը չեն:

Երբ առաջին անգամ ժամանեցի Գերմանիա, Անգլիա, ավելի երիտասարդ էի, քան հիմա: Կարծում եմ՝ ինձնից է կախված, թե ինչպես կինտեգրվեմ այս միջավայրին:

Վաղն իմ առաջին մարզումային օրը կլինի: Ես ջանասիրաբար կաշխատեմ ու ցույց կտամ, որ կարող եմ օգնել թիմին: Ես այստեղ չեմ եկել ժամանակ վատնելու համար:

Մրցաշրջանը նոր է սկսվել, բայց վստահ եմ, որ այս թիմում յուրաքանչյուր խաղացող ուղղակի ֆուտբոլ չի խաղում, ուզում է ինչ-որ բան նվաճել: Իմ կարիերայում ես միշտ ուզում եմ ինչ-որ բան նվաճել: 

Յուրաքանչյուր մարզիչ տարբեր է: Ես շատ բան եմ սովորել նրանցից: Հիմա ես 30 տարեկան եմ ու ամեն օր նոր բան եմ սովորում: Հույս ունեմ՝ մեկ ամսից իտալերենով իմ առաջին հարցազրույցը կտամ:

Շարունակելի...

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ