Հովհաննես Թումանյան - Հրաժեշտ

Այստեղ ահա կըբաժանվենք մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք դառնությունով սիրտս լի։
Այստեղ ահա քեզ թողնում եմ և չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ... թող պահպանե քեզ աստված։

Կարդալ Ամբողջը

Չեմպիոնների լիգա. ի՞նչ հանդիպումներ են սպասվում այսօր

cempionneri-liga-inc-handipoumner-en-spasvoum-aysor

Պորտուգալիայում «Պորտույին» հյուր կգնա անգլիական «Լիվերպուլը», իսկ մաքուր անգլիական խաղում իրար հետ կմրցեն Անգլիան ներկայացնող «Մանչեսթեր Սիթին» և «Տոտենհեմը»։

«Լիվերպուլը» առաջին խաղում ստացել է հսկայական առավելություն (առաջին հանդիպում ՝2-0) և Կլոպի սաները կփորձեն տրամաբանական ավարտին հասցնել ստացած մեծ առավելությունը։ Եգիպտացի Մոհամեդ Սալահը վերջին խաղերում ֆանտաստիկ մարզավիճակ է ձեռք բերել, և վերջինս կարևոր դեր կարող է ունենալ այս խաղում. պետք չէ մոռանալ նաև Սադիո Մանեին և Ռոբերտո Ֆիրմինյոյին։

«Պորտուն» էլ իր հերթին կփորձի սեփական երկրպագուների աջակցությամբ վերականգնել ուժերի հարաբերակցությունը։ Թիմի կազմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչիսիք են Իկեր Կասիլյասը ,Կլեպեր Պեպեն ,որոնք մեկ անգամ չէ, որ «Մադրիդի Ռեալի» կազմում դարձել են լիգայի խաղարկության հաղթող, իսկ հաղթողի մեծ փորձը խաղադաշտում կարող են փոխանցել պորտուգալական թիմի մյուս խաղացողներին։

Երեկոյի մյուս խաղում «Մանչեսթեր Սիթին» էլ պետք է իր հարազատ մարզադաշտում ջանք ու եռանդ չխնայելով մրցի Պոչետինոյի ամուր ընկույզ համարվող՝ «Տոտենհեմ Հոթսպուրին» (առաջին խաղ՝ 1 -0): Պեպի սաները արդեն հասունացել են և պատրաստ են չեմպիոների լիգայի մեծ երեկոների համար։ «Ման.Սիթին» կխաղա իր «ֆիրմային» խաղը՝ գնդակի վերահսկում և անընդհատ կտրող փոխանցումներ։ «Տոտենհեմն» էլ կպաշտպանվի ինչքան կարող է և իր հակագրոհային մարտավարությամբ կանի ամեն բան հաջողության հասնելու համար։

Հրաշալի երեկո է սպասվում ֆուտբոլը սիրող ու հասկացող երկրպագուներին, ուստի, բարի և գոլառատ խաղ բոլորիս։

Հիշեցնենք ,որ «Պորտու»Լիվերպուլ» հանդիպումը կցուցադրվի «Արմենիա» պրեմիումով, իսկ «Սիթի-Տոտենհեմ» հանդիպումը՝ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ