Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Brent տեսակի նավթի գները բարձրացել են

am ru
ceni-na-nefty-marki-brent-virosli-do-70-61-dollara-za-barrely

Նավթի համաշխարհային գները բարձրացել են: Պատճառը Լիբիայում ռազմական հակամարտության սրման արդյունքում հումքի մատակարարման հնարավոր կրճատման վերաբերյալ մտավախություններն են:

Brent տեսակի նավթի հունիսի ֆյուչերսների արժեքը աճել է 0.38% -ով, մեկ բարելի դիմաց՝ մինչեւ 70.61 դոլար: WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը աճել է 0.41% -ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 63.34 դոլար:

Հիշեցնենք, որ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին իր ուժերին պատվիրել է հարձակողական գործողություն վարել Տրիպոլիի դեմ, որտեղ գտնվում է միջազգայնորեն ճանաչված կառավարությունը: 2011 թվականին Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում քաղաքական ճգնաժամ սկսվեց: Այժմ երկրում երկու իշխանություն կա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ