Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Չերչիլի անավարտ սիգարը աճուրդի է հանվել Բրիտանիայում

am en
cercili-anavart-sigare-ajourdi-e-hanvel-britaniayoum

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի անավարտ սիգարը որոշել են վաճառել, գրում է The Daily Telegraph-ը: Ինչպես նշվում է, Չերչիլի անավարտ սիգարը բարձրացրել է «Կոլիզեում» թատրոնի հսկիչը 1953 թ.-ին: Նրա խոսքերով, նա տեսել է, թե ինչպես է Չերչիլն այն գցել հատակին:

Որոշ ժամանակ անց նա գրել է վարչապետի նստավայր՝ իր գտածոյի մասին աշխարհին պատմելու խնդրանքով: Ուղիղ մեկ շաբաթ անց կինը պատասխան է ստացել վարչապետի անձնական քարտուղարից, որտեղ ասվում էր, որ Չերչիլը դեմ չէ:

«Նա, իհարկե, դեմ չէ … և իրոք գնահատում է ձեր բարի կամքը»,- ասվում էր նամակում:

Այս պահին սիգարը աճուրդի է հանվել: Այն նախատեսում են վաճառել 7.3 հազար դոլարով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ