Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը՝ Սիրիայի հյուսիսից տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցներին աջակցելու համար. ՀՀ ԱԳՆ

am es
cernarkvoum-en-bolor-hnaravor-qaylere-siriayi-hyousisic-texapoxvel-cankacox-mer-hayrenakicnerin-ajakcelou-hamar-hh-agn

Դամասկոսում հայկական դեսպանությունը և Հալեպտում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող զարգացոմների մասին:

«Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժման հետևանքով տեղի ունեցող զարգացումների և այս ընթացքում հնչած տարբեր լուրերի և մեկնաբանությունների առնչությամբ պետք է հստակ նշել հետևյալը՝ Դամասկոսում հայկական դեսպանությունը և Հալեպտում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով: ՀՀ դիվանագիտական ծառայությունները մշտական կապի մեջ են Կամիշլիի և Սիրիայի հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ, մշակվում ու ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնք ցանկանում են տեղափոխվել երկրի հյուսաիսային շրջաններից, աջակցություն ցուցաբերվի»,- ասաց Նաղդալյանը:

Վերջինս հավելեց, որ ԱԳՆ-ն օպերատիվ տեղեկատվություն է ստանում մեր դիվանագիտական ներկայացուցչություններից տեղի մեր հայրենակիցների վիճակի, տեղում հումանիտար իրադրության վերաբերյալ:

«Ըստ տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի քանակը 3000 է կազմում, որոնք հիմնականում կենտրոնացած են Կամիշլիի և Մալիքեայի շրջանների բնակավայրերում: Առ այսօր այս բնակավայրերի մոտակայքում ռազմական բախումներ չկան, ուստի ներկա դրությամբ դրված չէ նաև այս երկու շրջաններից հայերի արտակարգ տեղափոխպման հարցը, ինչի վերաբերյալ առաջարկություններ հաճախ են հնչում վերջին շրջանում տարբեր օղակներից»,- նշել է ԱԳՆ խոսնակը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ