Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

«Chaarat Gold» ընկերությունը հնարավոր է գնի Կապանի ոսկու հանքը. Bloomberg

am en
chaarat-gold-in-talks-to-buy-armenian-mine-from-russias-polymetal

Ոսկու որոնմամբ զբաղվող բրիտանական «Chaarat Gold» ընկերությունը բանակցություններ է վարում Կապանի ոսկու հանքի շահագործումը ռուսական «Պոլիմետալ»- ից գնելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Bloomberg-ի հրապարակումից:

Հիշեցնենք, որ Կապանի ոսկու հանքը ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը ձեռք է բերել 2016 թ-ին, իսկ անցյալ տարի արտադրել է 50.000 ունցիա ոսկի:

«Chaarat Gold» ընկերությունը, որը տեղակայված է Ղրղզստանում, հայտարարել է, որ ցանկանում է կառուցել « Կենտրոնական Ասիա» առաջատար ոսկու ընկերություն: Մայիսին Ղրղզստանի «Կումտոր» ոսկու հանքավայրի համար «Centerra Gold»-ը 800 մլն դոլար արժողությամբ հայտ է ներկայացրել, որը, սակայն, մերժվել է:

«Պոլիմետալ»-ից հայտարարել են, որ «վստահություն չկա, որ գործարքը կհամաձայնեցվի»:

«Chaarat»-ի հայտարարության մեջ էլ նշված է, որ «պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, ընկերությունը նախատեսում է հնարավորինս շուտ ստորագրել վաճառքի եւ գնման պայմանագիրը »:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ