Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

«Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ, ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ». այսօր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է

chavataq--ete-asen--or-mahacel-em-es-kmernem-stambouli-pateri-tak-aysor-leonid-azgaldyani-cnndyan-orn-e

Նորություն չի լինի, եթե ասենք, որ հայ ազգը հերոսածին ազգ է:

Հայության կյանքում խաղաղությունը եղել է պատերազմ կոչված «կյանքի» կարճատև արձակուրդ…

Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին, հայի հաղթական գենն իր մեջ կրելով, դեպի պատերազմի դաշտ նետվեց հայ ազգի փառահեղ զավակ Լեոնիդ Ազգալդյանը, ում կյանքը պայքար էր և այդ պայքարը մի ամբողջ կյանք արժանացավ...

Լեոնիդը ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։

Նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր, ակտիվորեն մասնակցել է մարտերին, եղել հակառակորդ բանակի ահն ու սարսափը, վայելել է հայ ժողովրդի անսահման սերն ու հարգանքը:

1992 թվականի հունիս ամիսն էր: Այդ ժամանակ Ազգալդյանը Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում էր, և հենց այդ վայրը դարձավ նրա երկրային կյանքի վերջին հանգրվանը. հունիսի 21-ին թշնամու դավադիր կրակոցներից զոհվեց մեծ քաջը, ում անունը հավիտյան մնալու է հայոց պատմության էջերում որպես հերոսի վեհ օրինակ:

Լեոնիդ Ազգալդյանի նման հայորդիները մահ չունեն և հիշվելու են հավիտյան:

Փառք ու պատիվ նրանց՝ ազատագրված Արցախ ունենալու, մեր այսօրվա խաղաղության համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ