Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Չինաստանը, հանձին Հայաստանի, տարածաշրջանում ունի հուսալի գործընկեր. փորձագետը՝ ՀՀ վարչապետի Չինաստան կատարած այցի մասին

am
cinastane--hancin-hayastani--taracasrjanoum-ouni-housali-gorcenker-porcagete-hh-varcapeti-cinastan-katarac-ayci-masin

Այսօր մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։  Օդանավակայանում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի փոխնախարար Գուո Զեյմինը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը:

Այցի շրջանակում արդեն իսկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու  ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ պաշտոնական այս այցելությունից:

 «ՀԱՅ  ՁԱՅՆ»-ը թեմայի շուրջ զրուցեց ԵՊՀ չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանի հետ.

-Ինչպե՞ս եք գնահատում  հայ- չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը:

-Հայ -չինական հարբերությունները՝ սկսած 2015 թվականից, շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Հատկապես, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի  Չինաստան կատարած այցից հետո, երբ կնքվեցին երկկողմ բազմաոլորտ պայմանագրեր: Դրան հաջորդեց Չինաստանի բարձր ղեկավարության կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Չինաստանը, ի դեմս Հայաստանի, ունի վստահելի ու լավ գործընկեր: Այս հայտարարությունը ես շատ եմ կարևորում, դա նշանակում է, որ Չինաստանը տարածաշրջանում հանձին մեր երկրի տեսնում է հուսալի գործընկերոջ, որի հետ կարող է շարունակել ու զարգացնել հարբերությունները՝ տարբեր ոլորտներում:

Այժմ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ասիական քաղաքակրթության երկխոսության  համաժողովին, և Հայաստանի մասնակցությունը վարչապետի մակարդակով շատ կարևոր է: Նկատեմ, որ այս միջոցառումն ավելի շատ ունի մշակույթի, արվեստի, երկու քաղաքակրթությունների ուսումնասիրման ու ներկայացման խնդիր: Հանդիպմանն առավել մանրամասնորեն գնահատական տալու համար, փոքր-ինչ սպասենք, կավարտվի այցը և նոր միայն կարող ենք մեր ասելիքը  հստակ ներկայացնել: Ամեն դեպքում, կարծում եմ, այցն իր դրական դերը կունենա:

Մենք պատմականորեն Մետաքսի  ճանապարհին գտնվող երկրների շարքում ենքու հենց այդ հանգամանքը կարևորելով, դեռևս 2015-2016 թվականներից չինական ընկերությունները սկսեցին  ակտիվորեն ներդրումներ անել Հայաստանում:

-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը կարող է  դառնալ  կամուրջ՝ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ չինական ապրանք արտահանելու տեսանկյունից

-Այոես ևս այդ համոզման եմ. Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ անդամ երկրների և   Չինաստանի հետ կապող կամուրջ:

 -Մեկ ամիս առաջ  Պեկինում տեղի ունեցավ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային 2-րդ համաժողովը, որին Հայաստանը մասնակցեց ընդամենը բնապահպանության նախարարի մակարդակով, այն դեպքում, երբ  մասնակից երկրների շրջանակում էին ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների, այդ թվում հարևան Վրաստանն ու Ադրբեջանի ղեկավարներըՄեր  երկրի նման մասնակցությունը համարվեց լուրջ բացթողում: Այսպիսի մտավախություն հայտնվեց, թե մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի թեթև ձեռքով Հայաստանը դուրս է մղվում տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից, հիմա էլ, մեր իսկ մեղքով, կարող ենք դուրս մնալ Մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակից: Ի՞նչ կասեք այս մասին:

  -Հնչեցված հարցադրումը տեղին եմ համարում, այո, պետք է  գործել ակտիվ, որպեսզի նման ծրագրերը չձախողվեն ու չշրջանցեն մեզ: Մենք պետք է լինենք զգուշավոր, որպեսզի  Ադրբեջանն ու Թուրքիան չկարողանան Հայաստանին հեռու պահել նաև նման կարևոր նախաձեռնություններից

 Կարծում եմ, համաժողովի մասնակից երկրների հետ Չինաստանն ավելի ակտիվ կաշխատի, ինչպես նաև այդ երկրները, Չինաստանի հետ տարբեր հարցերում միակարծիք կլինեն:

-Ուզում եք ասել, որ նման հնարավորությունից Հայաստանը զրկվե՞լ է:

-Կարծում եմ, որ մեր ոչ պատշաճ ներկայությունը համաժողովին, թերևս իր որոշակի ազդեցությունը կունենա, իհարկե, չեմ կարող ասել, թե այն ֆինանսական  առումով  ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Ամեն դեպքում վարչապետի այս այցը կարող է սրբագրել այդ բացթողումը

- Ի դեպ, «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային 2-րդ համաժողովում` լինելով շահագրգիռ կողմ Մետաքսի ճանապարհի ծրագրի իրականացման հարցումՉինաստանը ֆինանսական հատկացումներ էր արել մասնակից երկրներին՝ ինչից, սակայնչօգտվեց Հայաստանը:

-Գիտեք, ես մեկ այլ բան եմ կարևորում, այն, որ այդ մեծ ծրագրում, այնուամենայնիվ, կա Հայաստանի ներգրավվածությունը: Ու չինական տարբեր  կազմակերպություններ շինարական տարբեր աշխատանքներ են իրականացնում մեր երկրում: Այսինքն՝ համաժողովին վարչապետի կամ նախագահի մակարդակով չմասնակցելը դեռևս չի նշանակում, որ Հայաստանը զրկվում է Մետաքսի ճանապարհի երկրների ծրագրին մասնակցությունից: Բացի այդ, համաժողովին վարչապետի կամ նախագահի մակարդակով չմասնակցելը ևս չի նշանակում զրկվել ֆինանսական օժանդակությունից: Նման բան չի կարող լինել:

Չմոռանանք նաև, որ Չինաստանը Հայաստանում կառուցում է ամենից մեծ դեսպանատունը, ի տարբերություն տարածաշրջանային մյուս երկրների, մասնավորաբարԱդրբեջանի ու Թուրքիայի:

Ինչպես ասացի՝ Հայաստանը Չինաստանի կողմից համարվում է հուսալի գործընկեր, իսկ նման որոշումները մեկ, երկու օրում չեն կայացվումդա տարիների աշխատանքի արդյունք է:

-Կա կարծիքը, որ Չինաստանն ավելի զգուշավոր է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, հաշվի առնելով, թուրքական գործոնի վտանգավորությունը: Այդ իմաստով, Չինաստանի համար առավել նախընտրելի է քրիստոնյա Հայաստանի հետ քաղաքական, մշակութային կապերի զարգացումը:

-Համաձայն եմ, այո, կիսում եմ այդ դիտարկումը: Կա իսլամական  գործոնից զգուշավոր լինելու հանգամանքըՉին պաշտոնյաները շատ զգուշավոր են նման  համագործակցության մասին հայտարարություններ  անելիս:

Ամփոփելով միտքս ասեմ, որ  ՀՀ վարչապետի պաշտոնական  այս այցը Չինաստան, կարծում եմ, մի նոր հնարավորություն է, ու նորովի կխթանի  հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ