Չինաստանում սուպերթայֆունը 13 մարդու կյանք է խլել

am
cinastanoum-soupertayfoune-13-mardou-kyanq-e-xlel

Չինաստանի արևելքում նկատվող «Լեքիմա» անունով սուպերթայֆունը  13 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ևս 16 մարդ անհայտ կորած է:

Սուպերթայֆունի մոտենալու պատճառով հայտարարվել է տագնապի «կարմիր» ազդանշան:

«Լեքիմա» սուպերթայֆունը նաև ոչնչացրել է ավելի քան 200 շենք, ավելի քան երեք հազարն էլ տարբեր աստիճանի վնասներ է կրել:

Լրահոս

Նմանատիպ նորություններ