Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Չկա այդպիսի բան. Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի մասին

am en ru
cka-aydpisi-ban-davit-tonoyane-ir-hrajarakan-talou-masin

Չկա այդպիսի բան: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց հարցին՝ արդյո՞ք ինքն էլ է պատրաստվում հրաժարական տալ:

Ինչ վերաբերում է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին և խոսակցություններին, որ հնարավոր է իրենց միջև տարաձայնություններ կան, Տոնոյանը պատասխանեց. «Չեն կարող լինել տարաձայնություններ, շատ սինխրոնիզացված, որպես կառավարության անդամ աշխատանք է ձևավորվում»:

Իսկ հարցին, թե ինչպես կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, պաշտպանության նախարարն ասաց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա անհատական որոշում է եղել: Բովանդակությունը չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա Վանեցյանի իրավասությունն է, և կարծում եմ՝ նա դա կանի  ժամանակին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ