Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ՉԼ. Արարարտ-Արմենիան դժվարին հաղթանակ տոնեց

am
cl-ararart-armenian-djvarin-haxtanak-tonec

Մեկնարկել է Չեմպիոների լիգայի որակավորման առաջին փուլը։ Հայաստանն այս փուլում ներկայացնում է մեր երկրի նորընծա չեմպիոնը՝ «Արարատ-Արմենինան»։ Մեր թիմի մրցակիցը Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ն էր։

 

Թիմերը դաշտ դուրս եկան հետևյալ կազմերով.

 

«Արարատ-Արմենիա» - Դմիտրի Աբակումով, Անգելո Տեիշերա, Դմիտրի Գուզ, Գեորգի Պաշով, Ռոչդի Աչանտե, Գոռ Մալաքյան, Կասե Կադիո, Սաքարիա Սանոգո, Ֆուդժել Նասինհ, Պետրոս Ավետիսյան, Անտոն Կոբյալկո

 

ԱԻԿ - Լիններ, Մետս, Գրանիլ, Դիմիտրիադիս, Ադու, Հուսսեին, Էլյուսսի, Սալետրոս, Լունդդստրոմ, Օբասի, Գոիտոմ։

 

Խաղը շատ լավ դասավորվեց Վարդան Մինասյանի գլխավորած թիմի համար: Արդեն 3-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը, իսկ շվեդական թիմն էլ խաղի 13-րդ րոպեի դրությամբ մնաց 10 հոգով. կարմիր քարտով պատժվեց ԱԻԿ-ի ֆուտբոլիստ Լունդդստրոմը։ Չնայած շվեդական թիմը մնացել էր 10 հոգով, բայց կարողացավ 39-րդ րոպեին հավասարեցնել խաղի հաշիվը և գոլի հեղինակ դարձավ Օբասին։

Բայց մեր տղաները մինչև ընդմիջում կարողացան վերականգնել նվազագույն հաշվով առավելությունը: Խաղավերջում իր հաշվին դուբլ գրանցեց Պետրոս Ավետիսյանը և հաշիվը դարձավ 2-1։ Երկրորդ խաղակեսում մեր տղաները ունեին մի քանի ռեալ գոլային հնարավորություններ, բայց թիմերից և ոչ մեկին խաղի հաշիվը փոխել չհաջողվեց։

Այսպիսով, Արարատ-Արմենիան հաղթանակ տոնեց անչափ բարդ մրցակցի հետ պայքարում, բայց շվեդական ակումբը դրսում խփած գոլի շնորհիվ մեծ հնարավորությյուններ է պահպանում դիմակայության ելքն իր օգտին գրանցելու համար։

 

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը Շվեդիայում կկայանա հուլիսի 17-ին։

Լրահոս

Նմանատիպ նորություններ