Ձմեռային համաշխարհային 29-րդ ունիվերսիադիայում Հայաստանը կունենա 4 պատվիրակ

am
cmerayin-hamasxarhayin-29-rd-ouniversiadiayoum-hayastane-kounena-4-patvirak

Մարտի 2-12-ը Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում կայանալու է համաշխարահային ձմեռային 29-րդ ունիվերսիադան,որին մասնակցելու են 50 երկրի 3000 մարզիկներ: Նրանք 11 մարզաձևերի 76 մեդալներ կխաղարկեն:

Հայաստանը ստուգատեսին կմասնակցի 4 մարզիկներով, ովքեր կներկայացնեն 3 մարզաձև: Նրանք են՝ միջազգային տարբեր մրցաշարերում բարձր արդյունքներով աչքի ընկած մենասահորդներ 22-ամյա Սլավիկ Հայրապետյանը և 19-ամյա Անաստասիա Գալուստյանը:

Դահուկորդ, 19-ամյա Միքայել Միքայելյանը և 18-ամյա լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:

Նախորդ` ձմեռային 28-րդ համաշխարհային ունիվերսիադայում Հայաստանը միայն 1 ներկայացուցիչ ուներ՝ Սերգեյ Միքայելյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ