CNN-ի հաղորդավարն «Արսենալ»-ի երկրպագուներին կոչ է արել կրել Մխիթարյանի անունով մարզաշապիկներ

am en
cnn-i-haxordavarn-arsenal-i-erkrpagounerin-koc-e-arel-krel-mxitaryani-anounov-marzasapikner

Բրիտանացի լրագրող, ամերիկյան CNN հեռուստաալիքի հաղորդավար Պիրս Մորգանը կոչ է արել Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուներին չենթարկվել սպառնալիքներին և Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ կրել:

«Անհավատալի է. «Արսենալ»-ի յուրաքանչյուր երկրպագու պետք է կրի Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկ այսօրվա խաղի ժամանակ և անդադար վանկարկի նրա անունը: Թույլ մի տվեք, որ այս հակահայկական ռասիստները հաղթեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ում գրել է Մորգանը:

 
Լրահոս

Նմանատիպ նորություններ