Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

CONIFA-2019. Արցախի հավաքականը մեկնարկեց հաղթանակով

conifa-2019-arcaxi-havaqakane-meknarkec-haxtanakov

Արցախում մեկնարկած Եվրոպայի չճանաչված երկրների առաջնության (CONIFA-2019) իր առաջին խաղում Արցախի հավաքականը հաղթանակ գրանցեց։

Մեկնարկային տուրում Արցախի հավաքականը մրցում էր Սապմիի հավաքականի հետ և գոլառատ խաղում Արցախի հավաքականը կարողացավ գեղեցիկ հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ։

Ստեփանակերտում տեղի ունեցող խաղում Արցախի կազմում գոլերի հեղինակներ դարձան Նորիկ Մկրտչյանը, Արսեն Սարգսյանը,  Դմիտրի Մալյական։

Երկրորդ տուրը կկայանա այսօր՝ հունիսի 3-ին, Մարտունիում: Արցախի հավաքականը կմրցի Չամերիայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ Արցախի և Աբխազիայի հավաքականները վաստակած 3-ական միավորներով կիսում են 1-ին և 2-րդ հորիզոնակաները։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ