Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

CONIFA-2019. Արևմտյան Հայաստանի հավաքականը ջախջախեց մրցակցին

am en es ru
conifa-2019-aremtyan-hayastani-havaqakane-jaxjaxec-mrcakcin

Արցախում ընթացող Չճանաչված երկրների Եվրոպայի 2019 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ խաղում Արևմտյան Հայաստանի հավաքականը Ասկերանում ուժերը չափեց Սեկեյ Լանդիի հավաքականի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ վերջինիս նկատմամբ։

Առաջին խաղակեսում Զավեն Բադոյանը բացեց հաշիվը, և թիմերը գնացին ընդմիջման նվազագույն հաշվի պայմաններում։ 52-րդ րոպեին Դավիթ Հովսեփյանը կրկնապատկեց հաշիվը, 71-րդ րոպեին Վարդան Բակալյանը խփեց իր թիմի երրորդ գոլը, Դավիթ Մինասյանը 80-րդ րոպեին նույնպես աչքի ընկավ, իսկ խաղավերջում ավելացված 1-ին րոպեում, Արման Ասլանյանը դրեց հանդիպման վերջակետը՝ 5-0։

Այսպսով, Արևմտյան Հայաստանն ընթացիկ խաղարկությունում վաստակում է իր առաջին միավորները։

Իսկ ահա Արցախի հավաքականը, որն ուժերը չափում էր Չամերիայի ընտրանու հետ, ցավալի պարտություն կրեց 1-3 հաշվով։ Արցախցիների միակ գոլն 84-րդ րոպեին խփեց Արսեն Սարգսյանը՝ տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը 1-1 դարձնելով։ Այսպիսով, Արցախը մնաց 3 միավորով։

Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արցախի հավքականը 3-2 հաշվով հաղթել էր Սամպիի հավաքականին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ