Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը

am
conifa-2019-i-haxtox-e-janacvel-haravayin-osiayi-havaqakane

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում այսօր կայացել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար պայքարել են Արևմտյան Հայաստանի և Հարավային Օսիայի հավաքականները:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  մրցաշարի  երկրորդ   խաղակեսի   64-րդ  րոպեում   Հարավային  Օսիայի  հավաքականի 77-րդ  համարի   ներքո  խաղացող  Իբրահիմ  Բազաևը   գոլ է  խփել: Արդյունքում   խաղն  ավարտվել  է  1-0  հաշվով՝  հօգուտ    Հարավային  Օսիայի:

CONIFA-2019-ի հաղթող է ճանաչվել Հարավային Օսիայի հավաքականը՝  արժանանալով  գավաթի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ