Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

CONIFA-2019-ի հիմնական արդյունքները հայտնի են

am
conifa-2019-i-himnakan-ardyounqnere-haytni-en

Հունիսի 8-ին CONIFA Artsakh-ի PR և մարքեթինգի թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը Ստեփանակերտում բացված մամուլի կենտրոնում հանդես է եկել ասուլիսով՝ ներկայացնելով մրցաշարի արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`  Հ.  Բարսեղյանը  ներկայացրել  է  Ստեփանակերտի և  Ասկերանի  մարզադաշտերում   կայացած  ConiFA- 2019  մրցաշարի  արդյունքները:

 

Նա  ասել է, որ  Ստեփանակերտում կայացած Պադանիա-Արցախ խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 0-1 հաշվով, գոլի հեղինակ էր դարձել Արցախի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Սարգսյանը։ Խաղի ավարտին մնացել էր ընդամենը 2 րոպե, երբ մրցավարներն արձանագրեցին խաղի կանոնների  խախտում, և  Արցախի հավաքականի երկու ֆուտբոլիստ միանգամից հեռացվեցին դաշտից։ Այնուհանդերձ, ընդամենը 1 րոպե անց երկրոդ գնդակի հեղինակը Դմիտրի Մալյական էր, որը գնդակը հակառակորդի դարպասն ուղարկեց հանդիպման վերջին րոպեին։ Բավական լարված պայքարն ավարտվեց 0-2 հաշվով՝ հօգուտ Արցախի։ Այսպիսով, Արցախի հավաքականը CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, իսկ Պադանիայի հավաքականը՝ 6-րդ։

Հ. Բարսեղյանը  մանրամասնել է, որ  Ասկերանում  կայացած Սեկեյի Լանդ-Սապմի խաղում հաշիվը բացվեց 17-րդ րոպեին: Սեկեյի Լանդի  հավաքականի   ֆուտբոլիստ Բենջամին Զակրիսսոնի կողմից։ 2 րոպե անց Սապմիի  ֆուտբոլիս Սամուլի Լաիտիլան հավասարեցեց հաշիվը։ 35-րդ րոպեին Սեկեյի Լանդի ֆուտբոլիստ Բենջամին Բալինտը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ 75-րդ րոպեին Սապմիի ֆուտբոլիստ Սամուլի Լաիտիլան խփեց հաղթական գնդակը։ Խաղն ավարտվեն 2-3 հաշվով։ Արդյունքում Սապմիի հավաքականն այս մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ Սեկեյի Լանդինը ՝ 8-րդ։

«Այսօրվա վերջին խաղում հանդիպել են Չամերիան և Աբխազիան։ Նրանց պայքարն ընթանում էր 3-րդ և 4-րդ տեղերի համար։ Խաղը լարված էր, բազմաթիվ դեղին  և  կարմիր քարտերով։ Հիմնական ժամանակում խաղն ավարտվել է  0-0 հաշվով։ Եվ CONIFA-ի կանոնների համաձայն՝ հաղթողը որոշվել է   հետխաղյա 11 մետրանցների արդյունքում։ Աբխազիան, որ բավական հետաքրքիր ֆուտբոլ էր ցույց տալիս ամբողջ մրցաշարի ընթացքում կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ  և   դարձավ CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության   բրոնզե մեդալակիր՝ հաղթելով 5-4 հաշվով։ Բոլոր խաղերի ավարտին թիմերը մասնակցեցին պարգեւատրման արարողություններին»,-ավելացրել  է  Հ. Բարսեղյանը։

Նրա  խոսքով՝   մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը. 8-րդ տեղ՝ Սեկեյի Լանդ, 7-րդ՝ Սապմի, 6-րդ՝ Պադանիա, 5-րդ՝ Արցախ,4-րդ՝ Չամերիա, 3-րդ՝ Աբխազիա:

Հունիսի 9-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում տեղի կունենա CONIFA Sportsbet.io ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ  փուլը, որտեղ չեմպիոնի տիտղոսի համար կպայքարեն Արևմտյան Հայաստանը և  Հարավային Օսիան։ Ժամը՝  20:00-ին Ստեփանակերտի    մարզադաշտում    տեղի  կունենա   CONIFA-2019-ի  պաշտոնական  փակման  արարողությունը, որի  ընթացքում  կլինեն  անակնկալներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ