CopaAmerica 2019. Արգենտինան մեկնարկային տուրում ձախողվեց

copaamerica-2019-argentinan-meknarkayin-touroum-caxoxvec

Ամերիկայի գավաթի առաջին տուրում երեկ ուշ երեկոյան իրար հետ մրցեցին Արգենտինայի և Կոլումբիայի հավաքականները։ Այս խաղով, ըստ էության, պետք է վճռվեր B խմբում  առաջատարի հարցը։ Խաղն ավարտվեց Կոլումբիացիաների վստահ հաղթանակով ՝2-0։

 

Թիմերը դուրս էին եկել հետևյալ մեկնարկային կազմով՝

 

Արգենտինա – 1. Ֆրանկո Արմանի, 3. Նիկոլաս Տալյաֆիկո, 17. Նիկոլաս Օտամենդի, 6. Գերման Պեցելիա, 4. Ռենցո Սարավիա, 18. Գվիդո Ռոդրիգես, 20. Ջովանի Լո Չելսո, 5. Լեանդրո Պարեդես, 11. Անխել Դի Մարիա, 10. Լիոնել Մեսսի, 9. Սերխիո Ագուերո

 

Կոլումբիա – 1. Դավիդ Օսպինա, 6. Վիլիամ Տեսիլյո, 23. Դավինսոն Սանչես, 13. Յերրի Մինա, 3. Ստեֆան Մեդինա, 5. Վիլմար Բարիոս, 15. Մատեուս Ուրբե, 11. Խուան Կուադրադո, 19. Լուիս Մուրիել, 10. Խամես Ռոդրիգես, 9. Ռադամել Ֆալկաո։

 

Կոլումբիայի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոխեր Մարտինեսը 71-րդ րոպեին և Դուվան Սապատան 86-րդ րոպեին։

 

Լիոնել Մեսսին և ընկերները կրկին ձախողվեցին։ Արգենտինացիները պետք է սթափ գնահատեն իրավիճակը և շտապեն դրանից դուրս գալու ելքեր փնտրել։ Իր կազմում ունենալով Լիոնել Մեսսիի, Անխել դի Մարիայի, Սերխիո Ագուերոյի և Պաուլո Դիբալայի պես համաշխարհային մեծության աստղեր, Արգենտինայի ընտրանին չի կարողանում տիտղոս նվաճել որևէ խոշոր մրցաշարում։ Եվ կարծես թե պատմությունը կրկնվում է նաև այս մրցաշարի ընթացքում, հարկավոր է հավաքվել և պայքարել մինչև վերջին րոպեն և գոնե մեկ անգամ ոսկե գնդակի հնգակի դափնեկիր Լիոնել Անդրես Մեսսին պետք է իր հավաքականի կազմում վերջապես տիտղոս նվաճի։ Այս ֆուտբոլիստը արժանի է գոնե մեկ անգամ ավագի թևկապով երջանկացնել ամբողջ Արգենտինան։

Լրահոս

Նմանատիպ նորություններ