Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

CopaAmerica2019-ի մեկնարկը տրված է

copaamerica2019-i-meknarke-trvac-e

Ամերիկայի Գավաթի խաղարկությունն անցկացվելու է հունիսի 14-ից հուլիսի 7-ը: Մրցաշարը կհյուրընկալեն Բրազիլիայի 5 քաղաքների 6 մարզադաշտեր: Այդ մարզադաշտերից 4-ը՝ Սան Պաուլուի «Արենա Կորինտիանսը», Սալվադորի «Ֆոնտե Նովան», Բելու Օրիզոնտիի «Մինեյրան» և Ռիոյի լեգենդար «Մարականան», հյուրընկալել են նաև Մունդիալ-2014-ի խաղերը: Մյուս երկու մարզադաշտերն են Պորտու Ալեգրիի «Արենա Գրեմիոն» և Սան Պաուլուի «Մորումբին»:

Բրազիլիան 5-րդ անգամն է հյուրընկալում Ամերիկայի Գավաթը: Հետաքրքիրն այն է, որ նախորդ տարիներին՝ 1919, 1922, 1949 և 1989 թվականներին, չեմպիոն են դարձել հենց բրազիլացիները:

Բացման խաղում Բրազիլիայի ընտրանին ուժերը չափեց Բոլիվիայի ընտրանու հետ։ Խաղն, ինչպես և կանխատեսվում էր, անցավ բրազիլացիների առավելությամբ։ Տիտեի սաները հաղթեցին խոշոր 3-0 հաշվով։ Բրազիլացիներից դուբլ ձևակերպեց Բարսելոնայի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն. 50 և 53-րդ րոպեներին բրազիլացին դարձավ գոլերի հեղինակ։ Այնուհետև խաղավերջում Ֆերնադինիոյի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էվերթոնը՝ հաշիվը դարձնելով ՝3-0։

Այսպիով, այս հաղթանակից հետո Բրազիլիայի հավաքականը միաձնյա գլխավորեց A խմբի միցաշարային աղյուսակը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ