«1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»

Ուինսթոն Չերչիլ

Ցուցարարները փակել են Երևան-Վարդենիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին

am
coucararnere-pakel-en-erean-vardenis-stepanakert-razmavarakan-nsanakoutyan-mayrouxin

Վարդենիսցիները առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը:

Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Երևան-Վարդենիս-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության մայրուղին: Մեքենաները ստիպված են այլընտրանքային ճանապարհներ փնտրել դեպի Երևան կամ հակառակ ուղղությամբ գնալու համար: Ցուցարարներն իրենց քայլը հիմնավորում են այսպես՝ մարզպետը խտրական վերաբերմունք է ցույց տվել:

Տեղեկացնենք, որ փետրվարի 17-ին Վարդենիսում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ ու այժմ էլ քարոզարշավ է ընթանում: Համայնքապետի ընտրության համար իրենց թեկնածությունն են առաջադրել 8 թեկնածուներ:

Ցուցարարները բողոքում են, որ 8 թեկնածուներից 7-ն այցելել են պետական հաստատությունները, քարոզարշավ իրականացրել, մինչդեռ իրենց թեկնածուին` Գեւորգ Սիմոնյանին դա արգելվել է, իսկ արգելք հանդիսացողը եղել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Բնակիչները բողոքում են նախընտրական փուլում դրսևորվող խտրական վերաբերմունքի համար՝ նշելով, որ մարզպետ Սանոսյանն աջակցում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ