Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Չպարզված հանգամանքներում ադրբեջանցի զինծառայող է մահացել

am
cparzvac-hangamanqneroum-adrbejanci-zincarayox-e-mahacel

Հուլիսի 26-ին ադրբեջանցի օգտատերերից մեկը իր ֆեյսբուքյան էջում տարածել է լուսանկարներ ու տեսանյութ Ադրբեջանի Թարթառի շրջանում զինվորականի թաղման արարողությունից ու որպես մեկնաբանություն գրել է, որ մահացողի անունը Քամրան է, նա 25 տարեկան էր։

Օգտատերն ասում է, որ անձամբ է արել լուսանկարները, թափորն ուղեկցող մարդկանցից հարցուփորձ է արել տեղեկություններ ճշտելու համար, ասել են, որ մահվան պատճառը չգիտեն, փոխանցում է Razm.info-ն:

Այլ բաց աղբյուրներից հայտնի է դարձել, որ զինծառայողը մահացել է դժբախտ պատահարից։ Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն։

Հատկանշական է, որ տեսանյութի վերջում նկարողին մոտենում է մի երիտասարդ ու ստիպում անջատել տեսախցիկն ու չնկարել։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները, ինչպես նաև ադրբեջանական լրատվամիջոցներն այս մասին որևէ տեղեկություն չեն հայտնել։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ