Չպետք է սպասենք, որ պրոբլեմը «չոքի մեր դռանը». Փաշինյանն անդրադարձավ գյուղատնտեսական խնդիրներին

am
cpetq-e-spasenq--or-probleme-coqi-mer-drane-pasinyann-andradarcav-gyouxatntesakan-xndirnerin

Մեր գյուղատնտեսությունը չափից ավելի կախված է եղանակային պայմաններից, դա հասկանալի է, բայց մենք 21-րդ դարում ենք, և տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մենք կարողանանք ամեն տարի բերքի որոշակի ծավալ ապահովել: Այս մասին Վեդիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«2018 թ. ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով։ Սա նաև Վեդիի տարածաշրջանի, ընդհանրապես Արարատի մարզի մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքն է։ Բայց ավելի կարևոր է, որ մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, և դա մեր կառավարության հիմնական խնդիրներից մեկն է լինելու։ Ինձ, օրինակ, չափազանց մեծ դառնություն պատճառեց այն, որ այս տարի չկարողացանք լոլիկի բերքը պաշատպանել և ստիպված եղանք լոլիկ ներմուծել Վրաստանից: Ես այս առումով հատուկ հանձնարարական եմ տվել»,- ասաց նա:

Անդրադառնալով լոլիկի ցեցի դեմ պայքարի ծրագրին՝ Փաշինյանը նշեց՝ այդ ցեցը այդքան էլ սարսափելի չէ, որքան դրա մասին ասում են, պարզապես պետք է ճշգրիտ, պրոֆիլակտիկ աշխատանք տարվի, որ հաջորդ տարի այդ խնդրի հետ չբախվենք. «Մենք ոչ թե պետք է ամեն անգամ սպասենք, որ պրոբլեմը «չոքի մեր դռանը», և հետո մտածենք, թե ոնց ենք լուծելու այդ պորբլեմը, այլ այս տարվանից պետք է մյուս տարվա պլանավորումն անենք, և խոսքը վերաբերում է նաև վնասատուների դեմ պայքարին»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ