Չրով ճաշ, Ալայազ, Կուտապ. Պարույր Սևակի հայրենի գյուղի խոհանոցի բազմազանությունը (լուսանկարներ)

crov-jas--alayaz--koutap-parouyr-seaki-hayreni-gyouxi-xohanoci-bazmazanoutyoune-lousankarner

Փոխինդ, Բորանի, շրով ճաշ, շեբով աղցան, Կուտապ, Ալայազ… Սրանք հայկական ավանդական այն կերակրատեսակներն են, որոնք բնորոշ են Արարատի մարզի Զանգակատուն համայնքի խոհանոցին: Գյուղը, որն առավելապես հայտնի է որպես հայ մեծանուն գրող Պարույր Սևակի ծննդավայր, ի թիվս այլ առավելությունների աչքի է ընկնում նաև նրբահամ ու հետաքրքիր կերակուրներով հարուստ խոհանոցով:

Զանգակատան ավանդական խոհանոցը երեկ տեղի ունեցած Սևակի ծննդյան 95 և համայնքի հիմնադրման 190-ամյակների հոբելյանական միջոցառման ժամանակ ներկայացվել էր համայնքի բնակիչներին ու հյուրերին:

Սևակի հայրենի գյուղի խոհանոցի յուրահատկությունների մասին ներկաներին էին պատմում միջոցառման կազմակերպիչները՝ ներկայացնելով կերակուրների պատրաստման ընթացքն ու նրբությունները:

Ներկայացված կերակուրներից, օրինակ, Բորանին պատրաստելու համար հարկավոր է մանր կտրատել դդումը, ավելացնել ջուր ու այնքան եթել մինչև ստանանք միասեռ զանգված: Այուհետ անհրաժեշտ է ավելացնել եփած լոբի, սիսեռ, ղավուրմայով պատրաստած սոխառած, կտրատած ծիրանաչիր: Համեմել աղով և պղպեղով և շարունակել եփել: Մատուցելիս հարկավոր է շաքարավազ ավելացնել:

Համային հետաքրքիր համադրությամբ առանձնացող Կուտապն էլ այսպես են պատրաստում՝ եփում են կարտոֆիլը, լոբին ու սիսեռը և ավելացնում նախապես պատրաստած սոխառածն ու կտրատած կանաչին: Ապա պատրաստել խմոր, բացել ու վրան լցնել ստացված զանգվածը: Ծրարաձև փակել ու եփել ջեռոցում:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ