Դա վարչապետի կոչ-հորդորն էր, որպես հանձնարարական չեմ դիտարկում. Անանյանը՝ մաքսատան միջադեպի մասին

Դա վարչապետի կոչ-հորդորն է, ես դա հանձնարարական չեմ դիտարկում: Այս մասին այսօր կառավարության նիսստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը՝ խոսելով նախօրեին Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ մաքսատուն կատարած այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով մաքսատան սենյակներից մեկում ՀՀ եռագույն դրոշը կեղտոտ և պատին հենած վիճակում, կարգադրել էր երիտասարդին դիմում գրել և հեռանալ աշխատանքից:
«ՊԵԿ կատարած այցելությունների արդյունքերով վարչապետն իր տպավորություններն է հայտնել հանրությանը: Դուք կենտրոնացել ենք մի փոքր էպիզոդի վրա, որը, ձեր կարծիքով, առևերևույթ սենսացիա է պարունակում: Այն, ինչը վարչապետը տեսավ, նրան դուր չեկավ և կոչեր կամ հորդորներ հնչեցրեց, որոնց մեր աշխատակիցը պատասխանել է իր դիմում գրելով: Եվ ոչ միայն այդ աշխատակիցը, մաքսատան պետը ևս ազատման դիմում է գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ մեկը ոչ մի բան չի ասել: Մենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել կամ չազատել աշխատանքից: Դա վարչապետի կոչ-հորդորն է, ես դա հանձնարարական չեմ դիտարկում: Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որն իր ընտրությունն է: Մաքսատան ղեկավարի՝ աշխատանքից ազատման դիմումը գրվել է, որը ես բավարարելու եմ»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ ղեկավարը հրաժարվեց պատասխանել մաքսատանը տեղի ունեցածի վերաբերյալ հարցերին:
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում