Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Daily Mail-ն անդրադարձել է Փաշինյանի հրապարակած «ճանապարհային սելֆիին»

am
daily-mail-n-andradarcel-e-pasinyani-hraparakac-janaparhayin-selfiin

Բրիտանական  հայտնի Daily Mail պարբերականն անդրադարձել է Երևանում անցկացված ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտնի սեֆիին, որում Իրանի նախագահ Հասան Ռոհանին է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի, Մոլդովայի, Ղրղզստանի նախագահները։

«Ռոհանին և մի փոքր ավելի քիչ տպավորված Պուտինը» խորագրով հոդվածում հեղինական անդրադարձել է Երևանում տեղի ունեցած Եվրասիան տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած սելֆիին: Պարբերականին հատկապես զվարճալի է թվացել Ռոհանիի ժպիտն ու Պուտինի դեմքի արտահայտությունը։

Կայքը նշում է, որ պետությունների ղեկավարների լուսանկարը դարձել է տարատեսակ մեմերի, մեկնաբանությունների թեմա սոցիալական ցանցերում, որոնց մի մասը վերաբերում է Պուտինի դեմքի արտահայտությանը: Հոդվածում ասվում է, որ Փաշինյանը, Ռոհանին ու Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմար Տոկաևը ժպտում են, մինչդեռ Պուտինը, որը նստած է ավտոբուսի հետևի նստատեղում մռայլ է:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ