Դանի Սեբայլոսը վարձավճարով տեղափոխվեց Արսենալ

dani-sebaylose-varcajarov-texapoxvec-arsenal

Լոնդոնի «Արսենալը» և Մադրիդի «Ռեալը» համաձայնացրել են իսպանական ֆուտբոլի հեռանկարային ֆուտբոլիստներից մեկի՝ Դանի Սեբայլոսի վարձակալությունը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։

 

Իսպանիացի ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը, նրա  տրանսֆերի արժեքը գնահատվել է 16.5 միլիոն եվրո։ Չհաստատվելով Զիդանի գլխավորած թիմի մեկնարկային կազմում՝ ֆուտբոլիստը որոշել է ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում, «Արսենալում» փորձ հավաքելով, հասուն ֆուտբոլ խաղալով՝ ավելի մեծ շանսեր կունենա «Ռեալի» մեկնարկային կազմում խաղալու համար։

Հարկ է ընդգծել, որ Սեբայլոսը ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարողանում է խաղալ կիսապաշտպանության տարբեր դիրքերում։ Իսպանացու լավ խաղը կարող է նաև ազդել մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղային ժամանակի վրա։ Հենրիխը պետք է ցույց տա «Արսենալի» մարզչին, որ հենց ինքն է արժանի խաղալու մեկնարկային կազմում և դրսևորոելօու խաղային բարձր որակները։

 

Նշենք, որ Սեբայլոսի պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2023 թվականն է:  Ֆուտբոլոիստը 2018/19 մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Պրիմերայի 23 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ Իսպանացին

Լրահոս

Նմանատիպ նորություններ