Դարձյալ սթափվելու մասին…

Մինչ Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով շրջանառության մեջ դրված սևի և սպիտակի գաղափարը շարունակում է պառակտել հասարակությունը, մինչ ցանկացած քննադատությունը կամ սթափեցնող կոչը իշխանական պրոպագանդայի և ֆեյքերի կուռ բանակի կողմից գնահատվում է որպես հակահեղափոխության փորձ, մինչ չգիտես՝ ում հրամանով փորձ է արվում խուզարկել Արցախի հերոս գեներալ Բալասանյանի ավտոմեքենան, մինչ չգիտես՝ ում թողտվությամբ հրապարակային կոչեր են հնչում ջարդելու Արցախի նախագահ, պատերազմի հերոս Բակո Սահակյանի գլուխը և ոստիկանությունը, ըստ էության, ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում, մինչ Հայաստանը շարունակում է «ժողովրդավարության ռեկորդներ սահմանել»՝ հարուցելով նույնիսկ ամենալիբերալ միջազգային հանրության զարմանքը (մեղմ եմ արտահայտվում)և , երբ, օրինակ, պետության իսկ ձեռքով փորձ է արվում կազմաքանդել դատական իշխանությունը, վերջապես, մինչ մեր իշխանությունները խաղաղության կոչեր են հնչեցնում «ոխերիմ բարեկամներին», վերջիններս, նույնպես պետական մակարդակով, շարունակում են ռազմատենչ հռետորաբանություն բանեցնել և միաժամանակ գործնական քայլերով «մկաններ ցուցադրել»:
Դատեցեք ինքներդ: Մայիսի առաջին եռօրյայում անցկացվեցին «Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրք – 2019» ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունները, որոնց նպատակն էր ոչ միայն մարտական պատրաստականության բարձրացումը, այլև, ըստ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության, «նպաստել երկու երկրների զորամիավորումների՝ համատեղ գործողություններ իրականացնելու ունակություններին»:
Սրանից պարզ անհնար է արտահայտվել: Փաստորեն հակառակորդը չի էլ թաքցնում իր մտադրությունները և հնարավոր նոր ռազմական գործողություններ ծավալելու (Աստված մի արասցե) պարագայում թուրքական բանակը պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել իր արևելյան ազգակիցներին:
Ավելին, չանցած երեք շաբաթ, մայիսի 20-24-ը հակառակորդը ձեռնարկեց ևս մեկ խոշոր զորավարժություն, որում ներգրավված էին 10 հազար զինծառայող, 150 միավոր զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային համակարգեր, 35 ինքնաթիռ և ուղղաթիռ: Նման է սա արդյո՞ք խաղաղության նախապատրաստվելուն:
Իսկ եթե հիշենք նաև 2018 թվականի հուլիսին և սեպտեմբերին ադրբեջանցիների կողմից անցկացված զորավարժությունները, կարելի է փաստել, որ Ադրբեջանը բացահայտ պատրաստվում է նոր պատերազմի: Եվ եթե առաջին հակամարտության ժամանակ թշնամու դիմաց կանգնած էր համախմբված հայ ազգը, որը չէր կարող չհաղթել, ապա այսօր, ցավոք, համախմբվածության մասին խոսելն իսկ ավելորդ է: Ով չի գիտակցում սա՝ կամ կեղծում է, կամ…
Իսկ ելքը մեկն է՝ սթափվել: Դույզն իսկ չեմ կասկածում մեր վերջնական հաղթանակին, բայց դրան հասնելու համար անհրաժեշտ է մոռանալ բոլոր տարաձայնությունները, ամեն ինչ ստորադասել հայկական երկու պետությունների անվտանգությանը, կանգ առնել անդունդի եզրին: Այլապես մենք կկորցնենք ոչ միայն Արցախը, այլև մայր Հայաստանը՝ լավագույն դեպքում «լոսերում» ու «ամստերդամներում» ինքներս մեզ սփոփելով պատից կախված Մասիսների պատկերով կամ Կոմիտասի դիմանկարով կտավներով:
- Red Apple գովազդի 29-րդ փառատոնում հայաստանյան Doping Creative Agency-ն նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մրցանակ
- Ճապոնական ֆիլմերի փառատոն կանցկացվի Հայատանի տարբեր քաղաքներում դեկտեմբերի 12-ից 21-ը
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից