Դատական համակարգում ինստիտուցիոնալ ճանապարհներով վիրահատական միջամտություններ են պետք. Փաշինյան

am
datakan-hamakargoum-institoucional-janaparhnerov-virahatakan-mijamtoutyounner-en-petq-pasinyan

Արդեն ձևավորվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը, որտեղ նկարագրված է նաև վեթթինգը: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատաիրավական համակարգի բարեփոխումներին:

Փաշինյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազամվարության մեջ դրված են այդ մեխանիզմները, իսկ առաջիկայում էլ ստեղծվելու են 2 հակակոռուպցիոն մարմիններ, որոնցից մեկը զբաղվելու է այդ թվում դատավորների և մյուս պաշտոնյաների գույքային գնահատմամբ:

«ՀՀ-ում դատական իշխանության հետ կապված խնդիրները հրատապ են ու օրախնդիրային: Այունամենայնիվ, շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ այստեղ պետք են ինստիտուցիոնալ ճանապարհներով վիրահատական միջամտություններ: Ի վերջո, մեր նպատակն է ունենալ անկախ դատական համակարգ: Չստացավի այնպես, որ նախկին իշխանությունից կախված դատական համակարգը փոխարինել ենք մեզնից կախված դատական համակարգով»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ