Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Դատապարտում ենք ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը. ՌԱԿ

am es
datapartoum-enq-hyd-haytni-gorcic-hrant-margaryani-handep-texi-ounecac-brnoutyoune-rak

ՌԱԿ Կենտրոնական վարչությունը խստորեն դատապարտում է ՀՅԴ հայտնի գործիչ Հրանտ Մարգարյանի հանդեպ տեղի ունեցած բռնությունը։ ՌԱԿ-ը կարծում է, որ տեղի ունեցած բռնարարքը արդյունքն է երկրում տիրող ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի։

Այս հարձակումը առավել մտահոգիչ է¸ քանի որ այն տեղի է ունեցել երբ Հ. Մարգարյանն իր թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում։

ՌԱԿ-ը կոչ է անում իրավապահ մարմիններին քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունը բացահայտելու մեղավորներին խստորեն դատապարտելու համար եւ կանխելու հետագա նման սադրանքները։

ՌԱԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ