Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Դատարանում պատասխան են տալու մեր երեխաներին անբարոյականություն քարոզողները. ներկաները` գրքի շնորհանդեսի կազմակերպիչներին

am
dataranoum-patasxan-en-talou-mer-erexanerinanbaroyakanoutyoun-qarozoxnere-nerkanere-grqi-snorhadesi-kazmakercpicnerin

Մի քանի օր շարունակ տեղեկատվություն էր տարածվում, թե կազմակերպվում է գրքի շնորհանդես, որին հրավիրվում են մասնակցելու 3-6 տարեկան երեխաներն ու նրանց ծնողները: Գիրքը, որ պետք է ներկայացվեր մեր փոքրիկներին, այսպիսի վերնագիր ունի`<< Իմ մարմինը անձնական է>>:

Միջոցառումը տեղի ունեցավ «Բուկինիստ» սրճարանում, կազմակերպիչը «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն էր:

Պարզվեց, հիշյալ գրքի նպատակն է` 3-ից 6 տարեկան երեխաների շրջանում միասեռականության քարոզչություն իրականցնելը:

Գրքի շնորհանդեսը վերածվեց բավականին լուրջ քննարկման, ինչն անակնկալի էր բերել շնորհանդեսի կազմակերպիչներին:

Ներկաներն առաջարկեցին ոչ թե երեխաների ուշադրությունը սևեռել իրենց սեռական օրգանների վրա, այլև, եթե նպատակը բարի է, ապա սեփական մարմնի հետ ծանոթացումն իրականացնել մասնագետների օգնությամբ` տալով մասնագիտական լուծում, որպեսզի և' ծնողը գոհ լինի, և' երեխան պաշտպանված:

Ներկաները հնչեցնում էին կարևոր հարցեր, մինչդեռ կազմակերպիչները խուսափում էին տալ հստակ պատասխաններ: Օրինակ, հարց հնչեց` մեր հասարակության մեջ երեխաներին, իրո՞ք, բանի տեղ չեն դնում, ինչպես քարոզում են կազմակերպիչները: Ի պատասխան կազմակերպիչներից մեկն ասաց.

-Ես չեմ պատասխանի ձեր հարցին... ես իրականության մասին չեմ կարող ասել, քանի որ չեմ ուսումնասիրել:

Դիլետանտիզմը հունից հանեց ներկաներին, ասվեց` դատարանում պատասխան են տալու մեր երեխաների շրջանում անբարոյականություն քարոզողները:

Կազմակերպիչները խուճապի մատնված` սկսեցին արագ-արագ սեղաններից հավաքել մերժելի գրականությունը: Գիրքը, որը գրված է դրսի կառույցների հովանավորությամբ ու պատվերով, անգամ չի գրվել մասնագետների կողմից:

Ներկաները վանկարկում էին` <<Ամոթ, ամոթ Հայաստանում այլասերում քարոզողներին>>:

Տեսանյութը` ստորև.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ